Նախշքարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը![]() 30 հուլիսի 2026 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Դատարանը ՀՅԴ անդամ Արա Նախշքարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը՝ ընտրակաշառքի վերաբերյալ հարուցված գործի շրջանակում։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Հռիփսիմե Գասպարյանը։ Հանրային մեղադրողը պահանջել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել երկու ամսվա կալանքը, հայտնում է Sputnik Արմենիան: ՀՅԴ անդամ Արա Նախշքարյանը հուլիսի 29-ին ձերբակալվել է ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առնչությամբ։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հունիսի 6-ին հայտարարություն է տարածել, որով պնդել է, թե բացահայտել է ընտրակաշառքի նոր սխեմա, որում ընդգրկված է եղել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից մեկը։ Կոմիտեն հրապարակել էր նոր ձայնագրություններ, որոնցից մեկում զրուցակիցներից մեկին դիմում են Նախշքարյան ազգանունով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |