
Դատարանը ՀՅԴ անդամ Արա Նախշքարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը՝ ընտրակաշառքի վերաբերյալ հարուցված գործի շրջանակում։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Հռիփսիմե Գասպարյանը։
Հանրային մեղադրողը պահանջել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել երկու ամսվա կալանքը, հայտնում է Sputnik Արմենիան:
ՀՅԴ անդամ Արա Նախշքարյանը հուլիսի 29-ին ձերբակալվել է ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առնչությամբ։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հունիսի 6-ին հայտարարություն է տարածել, որով պնդել է, թե բացահայտել է ընտրակաշառքի նոր սխեմա, որում ընդգրկված է եղել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից մեկը։ Կոմիտեն հրապարակել էր նոր ձայնագրություններ, որոնցից մեկում զրուցակիցներից մեկին դիմում են Նախշքարյան ազգանունով։