Գյումրիում ձերբակալվել է ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցած Աշոտ Խաչատրյանը![]() 30 հուլիսի 2026 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում ձերբակալել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աշոտ Խաչատրյանին։ Կառույցից հայտնել են․ «Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած ևս մեկ անձ», տեղեկացնում է Factor.am-ը: Հուլիսի 29-ին մեկ այլ քրեական վարույթի շրջանակում Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր նաև գյումրեցի մտավորական, «Հայաստան» դաշինքի ցուցակով ընտրություններին մասնակցած Արա Նախշքարյանին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |