
Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում ձերբակալել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աշոտ Խաչատրյանին։
Կառույցից հայտնել են․ «Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած ևս մեկ անձ», տեղեկացնում է Factor.am-ը:
Հուլիսի 29-ին մեկ այլ քրեական վարույթի շրջանակում Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր նաև գյումրեցի մտավորական, «Հայաստան» դաշինքի ցուցակով ընտրություններին մասնակցած Արա Նախշքարյանին։