Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով![]() 30 հուլիսի 2026 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինել տնային կալանքով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Անազատության ռեժիմի փոփոխությունը տեղի կունենա արդեն այսօր»,- մանրամասնել է նա։ Աշոտյանը ձերբակալվել էր հունիսի 5-ին: Ըստ մեղադրանքի՝ Աշոտյանը, այլ պաշտոնյաների հետ հանցակցությամբ, չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսերի նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |