
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինել տնային կալանքով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Անազատության ռեժիմի փոփոխությունը տեղի կունենա արդեն այսօր»,- մանրամասնել է նա։
Աշոտյանը ձերբակալվել էր հունիսի 5-ին: Ըստ մեղադրանքի՝ Աշոտյանը, այլ պաշտոնյաների հետ հանցակցությամբ, չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսերի նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։