Հայաստանը սովորել է գոյատեւել ռուս-վրացական վատ հարաբերությունների պայմաններում24 օգոստոսի 2009 - 20:53 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ելքը ԱՊՀ-ից քաղաքական առումով առանձնապես չի ազդի Հայաստանի վրա: Այս մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտարարել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Քաղաքական տեսակետից դա առանձնապես չի ազդի Հայաստանի վրա, եւ տարածաշրջանում ոչ մի զգալի փոփոխություն չի լինի: Եթե այդ քայլը որեւէ կերպ կարողանար ազդել Հայաստանի վրա, ապա դա տեղի կունենար անցյալ տարի` Վրաստանում հնգօրյա պատերազմից հետո: Սակայն Հայաստանն արդեն սովորել է գոյատեւել ռուս-վրացական վատ հարաբերությունների պայմաններում»,- նկատել է քաղաքագետը:2008թ. օգոստոսի 14-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է մի դրույթ, որի համաձայն դադարել են գործել 1991թ. դեկտեմբերի 8-ին ձեւակերպված «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, 1993թ. հունվարի 22-ին ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից հաստատված «Անկախ պետությունների համագործակցության կանոնադրությունը» եւ 1993թ. սեպտեմբերի 24-ի համաձայնագիրը «Տնտեսական միության ստեղծման մասին»: 2008թ. օգոստոսի 18-ին Վրաստանի ԱԳՆ պաշտոնական ուղերձով ԱՊՀ Գործադիր կոմիտեին տեղեկացրեց կազմակերպության կազմից դուրս գալու` երկրի խորհրդարանի որոշման մասին: Վրաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՊՀ կանոնադրության 9-րդ հոդվածի համաձայն, երկրի պաշտոնական ելքը կազմակերպությունից տեւում է նամակով տեղեկացնելուց հետո 12 ամիս: Այդպիսով, 2009թ. օգոստոսի 18-ին Վրաստանը պաշտոնապես լքեց ԱՊՀ-ի շարքերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |