Ավարտվել է Հայաստանի Ջին կուն դոյի բաց մրցաշարը24 նոյեմբերի 2009 - 20:24 AMT PanARMENIAN.Net - «Աշխատանք» մարզահամալիրում ավարտվել է , որը նվիրված էր այդ մարտարվեստի վարպետ Բրյուս Լիի հիշատակին: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին Հայկական Ջին կուն դոյի Ֆեդերացիայի նախագահ Արտյուշա Ղանդոյանը, մրցաշարը հաջող է անցել եւ նա գոհ է արդյունքներով: «Այս անգամ մրցաշարում մասնակցել էին 8 տարեկանից եւ բարձր մոտ 200 մարզիկ` Ալավերդիից, Արտաշատից, Երեւանից եւ Լեռնային Ղարաբաղից», - նշել է Ղանդոյանը:Թիմային ստուգարքում առաջին տեղը գրավեց Հայաստանի Ֆեդերացիայի թիմը, երկրորդ տեղում է «Արմֆայթինգ» Ֆեդերացիայի «Խալդ» ակումբը, լավագույն եռյակը եզրափակում է ԼՂՀ-ի ուշուի Ֆեդերացիան: Լավագույն մարզիկներ ճանաչվեցին Արամ Հայրապետյանը եւ Ալբերտ ղազարյանը: Լավագույն մարզիչ ճանաչվեց Արտյուշա Ղանդոյանը, իսկ րեֆերին` Էմիլ Նազարեթյանը: Հայաստանի Ջին կուն դոյի ֆեդերացիան տարին երկու անգամ անցկացնում է մրցաշար, որը նվիրված է Բրյուս Լիի հիշատակին` նոյեմբերին եւ հուլիսին, նրա ծննդյան եւ մահվան օրը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |