24 նոյեմբերի 2009 - 20:24 AMT
Ավարտվել է Հայաստանի Ջին կուն դոյի բաց մրցաշարը
«Աշխատանք» մարզահամալիրում ավարտվել է , որը նվիրված էր այդ մարտարվեստի վարպետ Բրյուս Լիի հիշատակին: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայկական Ջին կուն դոյի Ֆեդերացիայի նախագահ Արտյուշա Ղանդոյանը, մրցաշարը հաջող է անցել եւ նա գոհ է արդյունքներով: «Այս անգամ մրցաշարում մասնակցել էին 8 տարեկանից եւ բարձր մոտ 200 մարզիկ` Ալավերդիից, Արտաշատից, Երեւանից եւ Լեռնային Ղարաբաղից», - նշել է Ղանդոյանը:
Թիմային ստուգարքում առաջին տեղը գրավեց Հայաստանի Ֆեդերացիայի թիմը, երկրորդ տեղում է «Արմֆայթինգ» Ֆեդերացիայի «Խալդ» ակումբը, լավագույն եռյակը եզրափակում է ԼՂՀ-ի ուշուի Ֆեդերացիան:
Լավագույն մարզիկներ ճանաչվեցին Արամ Հայրապետյանը եւ Ալբերտ ղազարյանը: Լավագույն մարզիչ ճանաչվեց Արտյուշա Ղանդոյանը, իսկ րեֆերին` Էմիլ Նազարեթյանը:
Հայաստանի Ջին կուն դոյի ֆեդերացիան տարին երկու անգամ անցկացնում է մրցաշար, որը նվիրված է Բրյուս Լիի հիշատակին` նոյեմբերին եւ հուլիսին, նրա ծննդյան եւ մահվան օրը: