2009թ. նոյեմբերի վերջին HSBC Բանկ Հայաստանի ինտերնետ-բանկինգից օգտվողների թիվը կազմեց 1600 հոգի

PanARMENIAN.Net - 2009թ. նոյեմբերի վերջին HSBC Բանկ Հայաստանի ինտերնետ-բանկինգից օգտվողների թիվը կազմեց 1600 հոգի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց HSBC Բանկ Հայաստանի գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը:



Նա ավելացրեց նաեւ, որ մինչեւ ընթացիկ տարվա վերջը, բանկի կանխատեսումների համաձայն, այդ թիվը կհասնի 2000-ի:



Ինտերնետ-բանկինգի ծառայությունը HSBC Բանկ Հայաստանի կողմից ներմուծվեց 2009թ. հուլիսի 1-ին, ինչի համար $2 մլն է ներդրվել:



Ինտերնետ-բանկինգը թույլ է տալիս ցանկացած տեղից ոչ առձեռն օպերացիաներ կատարել տարին 365 օր եւ օրը 24 ժամ, ինչը բանկի հաճախորդներին թույլ է տալիս ստուգել իրենց հաշիվները, գործարքներ կատարել, ինչպես նաեւ on-line ռեժիմով նոր հաշիվներ բացել:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---