Հայաստանի բանկային համակարգում չաշխատող վարկերն ընդամենը 8 տոկոս են կազմում

PanARMENIAN.Net - Բարձր կապիտալիզացիայի պատճառով Հայաստանի բանկային համակարգը կարողացավ դիմակայել համաշխարհային ճգնաժամի ազդեցությանը, դեկտեմբերի 17-ին լրագրողներին է ասել Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: «Մինչ այժմ Հայաստանի բանկային համակարգը բավականին ամուր էր, չնայած ճգնաժամին, բանկերը շարունակում են բավարար չափով կապիտալիզացված մնալ, իսկ կապիտալի նույնարժեքության ցուցանիշը 28 տոկոս է»,-ասել է նա:



Ա.Վարուդակիսը հավելել է, որ մասնավոր հատվածի վրա ճգնաժամի ազդեցության եւ առաջացած դժվարությունների պատճառով, Հայաստանի բանկային համակարգում չաշխատող վարկերը 8 տոկոս կազմեցին: «Սակայն տպավորություն է ստեղծվում, որ այդ 8 տոկոսը ընդհանուր առմամբ բանկային համակարգի վրա ազդեցություն չունեցան»,-ասել է նա:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---