Փետրվարի 28-ին տեղի կունենա Հայաստանում ռոքի մասին առաջին «Rock star» թերթի շնորհանդեսը` ռոքի հայ ու օտարերկրացի կատարողների մասին:
«Թերքի ստեղծման գաղափարը պատկանում է ինձ ու լրագրողների ու լուսանկարիչների իմ թիմին, Թերմինե Ներսիսյանին, Անի Հովհաննիսյանին ու Մկրտիչ Նազարյանին»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել գաղափարի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր <b>Արվին Քոչարյանը</b>:
Ըստ նրա, թերթի յուրաքանչյուր համար նվիրված կլինի որեւէ ռոք խմբի: Սակայն թերթում կլինի նաեւ ռետրո-էջ` նվիրված անցյալի հայ ռոքերներին, օտարերկրացվի ռոք-աստղերին, նոր սկավառակների շնորհանդեսին, ինչպես նաեւ պոստերներ, լուսանկարներ եւ այլ անակնկալներ այդ ժանրի սիրահարների համար:
«Թերթը հասցեագրված է փոքր լսարանի, որը չի դավաճանում իր նախասիրություններին: Մենք ցանկանում ենք, որ մեր թերթը միշտ լինի, քանի որ նյութերի պակաս չենք զգում եւ ապահովում ենք նյութերի ու լուսանկարների բարձր մակարդակ»,-ասել է Արվին Քոչարյանը:
Թերթի դիզայնով կզբաղվի Arvin Kocharian produccions-ը: