Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լեհաստանի վարչապետին![]() 12 ապրիլի 2010 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ցավակցական հեռագիր է հղել Լեհաստանի Հանրապետության իր գործընկերոջը` վարչապետ Դոնալդ Տուսկին: Հեռագրում ասված է.”Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու եւ նրա տիկնոջ, ինչպես նաեւ նրանց ուղեկցող պատվիրակության անդամների ողբերգական մահվան կապակցությամբ: Մենք ցնցված ենք կատարվածից եւ կիսում ենք Ձեր վիշտը: Այս ծանր պահին մխիթարանքի եւ տոկունության խոսքեր ենք հղում զոհվածների ընտանիքներին, հարազատներին եւ եղբայրական լեհ ժողովրդին: Մաղթում ենք Ձեզ ուժ եւ կորով այս աղետալի վթարի հետեւանքները հաղթահարելու համար”,- հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |