12 ապրիլի 2010 - 13:08 AMT
Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լեհաստանի վարչապետին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ցավակցական հեռագիր է հղել Լեհաստանի Հանրապետության իր գործընկերոջը` վարչապետ Դոնալդ Տուսկին: Հեռագրում ասված է.”Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու եւ նրա տիկնոջ, ինչպես նաեւ նրանց ուղեկցող պատվիրակության անդամների ողբերգական մահվան կապակցությամբ:

Մենք ցնցված ենք կատարվածից եւ կիսում ենք Ձեր վիշտը: Այս ծանր պահին մխիթարանքի եւ տոկունության խոսքեր ենք հղում զոհվածների ընտանիքներին, հարազատներին եւ եղբայրական լեհ ժողովրդին: Մաղթում ենք Ձեզ ուժ եւ կորով այս աղետալի վթարի հետեւանքները հաղթահարելու համար”,- հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: