Հրանտ Մելքումյանը 0,5 միավորով զիջում է Դուբայում ընթացող շախմատի մրցաշարի առաջատարին13 ապրիլի 2010 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին Դուբայում տեղի է ունեցել շախմատի միջազգային բաց մրցաշարի 8-րդ տուրը: Հայ շախմատիստներից հաղթանակ են տարել երեքը` Հրանտ Մելքումյանը, Տիգրան Պետրոսյանը և Գևորգ Հարությունյանը: Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է խաղացել, Տիգրան Քոթանջյանը պարտություն է կրել Մելքումյանից: 8-րդ տուրից հետո Հրանտ Մելքումյանը մրցաշարային աղյուսակում 6 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը: Նա առաջատարին զիջում է 0,5 միավորով: Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Պետրոսյանն ունեն 5,5 միավոր և զբաղեցնում են 16-րդ և 23-րդ տեղերը: Ապրիլի 13-ին Դուբայում տեղի է ունենալու շախմատի միջազգային մրցաշարի 9-րդ տուրը: 9-րդ տուրում հայ շախմատիստները խաղալու են հետևյալ մրցակիցների հետ. Հրանտ Մելքումյան- Էլթայ Սաֆարլի (Ադրբեջան) Գաբրիել Սարգսյան- Դավիթ Շենգելիա (Ավստրիա) Տիգրան Պետրոսյան- Վադիմ Մալախատկո (Բելգիա) Գևորգ Հարությունյան- Թամազ Գելաշվիլի (Վրաստան) Տիգրան Քոթանջյան- Մոհսեն Շարբավ (Իրան) Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |