ԼՂՀ-ում նշել են Հաղթանակի և Շուշիի ազատագրման օրը10 մայիսի 2010 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքներում մասնակցել է Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին: Երկրի ղեկավարը` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ միասին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Այնուհետեւ նախագահն այցելել է Շուշի, որտեղ ծաղկեպսակներ ու ծաղիկներ է դրել տանկ-հուշարձանի պատվանդանին եւ զորավար Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Բակո Սահակյանը ներկա է գտնվել Շուշիում ԼՂՀ ՊԲ սպայական կազմի համար կառուցված շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Նույն օրը նախագահը մասնակցել է նաեւ Եռատոնի կապակցությամբ Ստեփանակերտի մարզադաշտում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը եւ հանդես եկել ելույթով: Տոնական միջոցառումներին մասնակցում էին Արցախի Հանրապետության ղեկավարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունը` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, Սփյուռքի ներկայացուցիչներ, արտերկրից ժամանած հյուրեր, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |