«Իմ թանկագին եղբայր. Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» ցուցահանդեսն է բացվել է Բրունեյի պատկերասրահում

«Իմ թանկագին եղբայր. Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» ցուցահանդեսն է բացվել է Բրունեյի պատկերասրահում

PanARMENIAN.Net - Բրունեյի պատկերասրահում անցնում է Արևելքի ու Աֆրիկայի ուսումնասիրման դպրոցի կազմակերպած անսովոր ցուցահանդեսը: «Իմ թանկագին եղբայր. Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» ցուցահանդեսը թույլ կտա այցելուներին ծանոթանալ 100 տարի առաջ Թուրքիայի ատարածքում բնակվող հայերի կյանքի հետ մայիսի 1-ից մինչև հունիսի 24-ը:

Ցուցահանդեսում ներկայացված են բացիկներ, դրոշմանիշներ և Օռլանդո Կոլումելոյի լուսանկարները, որոնք պատկերում են հայերի կյանքը Օսմանյան կայսրությունում 1900-1910թթ.:

Բացիկները թողարկվել են անցած դարասկզբին Օսմանյան կայսրությունում: Դրանց վրա պատկերված են հայկական եկեղեցիներ, դպրոցներ, հայերին պատկանող գործարաններ, հյուրանոցներ, ռեստորաններ Կոստանդնուպոլսից մինչև փոքր թուրքական գյուղեր: Ցուցահանդեսում ներկայացված են նաև տեղեկություններ և հայկական մշակույթի ժառանգությունը, որ գտնվել է Եվրոպայում, մասնավորապես Լոնդոնում:

Շուրջ 500 նման բացիկներ են ներկայացվել նմանատիպ ցուցահանդեսում, որ անցել է Ստամբուլում և որի կազմակերպիչն էր թուրք պատմաբան ու հրատարակիչ Օսման Կոկերը, որը գիրք է հրատարակել, նվիրված այդ բացիկների հավաքածուին: Ցուցահանդեսը ներկայացվել է նաև Ժնևում, Փարիզում, Մյունխենում, Ֆրանկֆուրտում ու Երևանում:

Երևանյան ցուցահանդեսը կայացավ սեպտեմբերի 15-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Բացմանը ներկա էր Օսման Կոկերը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---