«Նարեկացի» արվեստի կենտրոնում տեղի ունեցավ ճապոնացի լուսանկարչի ցուցահանդեսը 7 հունիսի 2010 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Նարեկացի» արվեստի կենտրոնում տեղի ունեցավ երիտասարդ ճապոնացի լուսանկարիչ Հայատո Իմանիշիի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին նրա` Չինաստան, Տիբեթ, Նեպալ, Հնդկաստան, Թուրքիա, Վրաստան, Հայաստան կատարած ճանապարհորդությունների ժամանակ արված լուսանկարները: «Ես փորձում էի ցույց տալ գեղեցկությունն ամեն ինչում, քանի որ ամեն ինչ, լինի դա բնություն, երեխա, ժպիտ, աղոթք, ունի իր յուրահատուկ գեղեցկությունը: Ես յուրահատուկ ուժ եմ գտնում աղոթքի և աղոթող մարդկանց մեջ` անկախ նրանց կրոնական պատկանելությունից»,- ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Ցուցահանդեսում ներկայացված են սրբավայրերի և տարբեր երկրների աղոթող մարդկաց լուսանկարներ: Իմանիշին ավելացրեց նաև, որ Ճապոնիայում գտնվող իր հարազատ քաղաքը բնությամբ շատ նման է Հայաստանին և այստեղ նա հոգևոր արժեքներ է գտնում, այդ պատճառով շատ ուրախ է իր աշխատանքները Հայաստանում ներկայացնելու համար : Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |