«Երևանջուր». Ջրի կորուստը Հայաստանի ջրամատակարարման համակարգի աքիլեսյան գարշապարն է 8 հունիսի 2010 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Երևանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ «Խմելու ջրի որակը և ջրամատակարարման ու ջրահեռացման հարցերը Երևանուն» թեմայով կլոր սեղանը: Ինչպես հայտարարեց «Երևանջուր» ՓԲԸ վարձակալման պայմանագրի տնօրեն Վարազդատ Ավոյանը, ջրի կորուստները ջրամատակարարման համակարգում կազմում են 80 տոկոս, որի մի մասը տեխնիկական կորուստներն են, ինչը պայմանավորված է համակարգի վատ տեխնիկական վիճակով, որի բարենորոգման համար հսկայական ներդրումներ են հարկավոր: Մյուս տեսակի կորուստները առևտրային են, որոնք ի հայտ են գալիս աշխատակիցների թերի աշխատանքի, անբարեխիղճ բաժանորդների և այն մարդկանց պատճառով, որոնք ապօրինի են օգտվում ջրից: Այս առնչությամբ Ավոյանը հայտնել է, որ քաղաքապետարանի հետ համատեղ մշակվել է ջրի կորստի կառավարման արդյունավետության բարձրացման ծրագիր: Ընդհանուր առմամաբ, ջրամատակարարման համակարգը կապիտալ վերանորոգման կարիք ունի: 3600 կմ խողովակներից այսօրվա դրությամբ կապիտալ վերանորոգման է ենթարկվել միայն 200 կմ խողովակ: Ըստ մասնագետների, ամբողջական վերանորոգման համար կպահանջվի մոտ 600-800 մլն դոլար: Ինչ վերաբերում է ջրի որակին, ապա ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Ա.Պետիկյանն ասել է, որ 2009թ. Հայաստանի ողջ տարածքում կատարվել է մանրէաբանական 89 194 հետազոտություն, որից 17 815 կամ մոտ 20 տոկոսի դեպքում նորմայից շեղում է արձանագրվել: Նա հավելել է, որ Երևանում կատարվել է 13 492 հետազոտություն, որի արդյունքում հայտնաբերվել է 162 շեղում, ինչը կազմում է 1,2 տոկոս: Ջրի որակի բարձրացման խնդիրների թվում Պետիկյանը նշել է ողջ համակարգի վատ վիճակը, այդ թվում այն հանգամանքը, որ վթարները ժամանկին չեն հայտնաբերվում և վերացվում: Համակարգի թերություններից է նաև ջրամատակարարման և ջրահեռացման խողովակների սերտ հարևանությունը, ինչը մաշվածության դեպքում կարող է հանգեցնել երկու հոսքերի միախառնման: Ա.Պետիկյանը հավաստիացրեց նաև, որ բնապահպանության նախարարությունը ջրի որակի դիտարկում է անցկացնում և կարող է հաստատել, որ «Երևանջուրը» ապահովում է պատշաճ մակարդակի ջրամատակարարում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |