ՀԱՊԿ. Ղրղզստանի ժամանակավոր կառավարության ձեռնարկած միջոցներն անբավարար են14 հունիսի 2010 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարները, որոնք հունիսի 14-ին խորհրդակցություն են անցկացրել Ղրղզստանի իրավիճակի հետ կապված, հայտարարություն են ընդունել, որում կոչ են արել Ղրղզստանի կառավարությանը բոլոր անհրաժեշտ լրացուցիչ միջոցները ձեռնարկել երկրում կարգը շուտափույթ կերպով վերականգնելու համար` անվանելով ներկա միջոցներն անբավարար: «Ղրղզստանի Հանրապետության ժամանակավոր կառավարության կողմից ձեռնարկված ջանքերն անբավարար են երկրում իրավիճակը կայունացնելու համար»,- ասվում է հայտարարությունում: Խորհրդակցությունների մասնակիցները դիմել են Ղրղզստանի ժողովրդին` խնդրելով սադրանքի զոհ չդառնալ և հրաժարվել բռնությունից: Հայտարարությունում ասվում է, որ անվտանգության խորհրդի քարտուղարները «կոնկրետ առաջարկներ են մշակել` ուղղված ազգամիջյան լարվածության մակարդակի նվազմանը» ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների հետագա զեկույցի, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության միության անդամների համար: Կողմերն անհանգստություն են հայտնել Ղրղզստանի հարավում տեղի ունեցող դեպքերի համար, սակայն համոզվածություն են հայտնել, որ մշակված հավաքական միջոցների, ինչպես նաև ՀԱՊԿ երկրների աջակցության դեպքում Ղրղզստանի իրավապահ մարմինների ջանքերը պայմաններ կստեղծեն երկրում կայունությունը վերականգնելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ղրղզների և ուզբեկների միջև ընդհարումներն Օշ քաղաքում, որը մեծությամբ Ղրղզստանի երկրորդ քաղաքն է, շարունակվում են հունիսի 11-ից և ուղեկցվում են ջարդերով և բնակելի տների հրկիզումով: Հունիսի 12-ին անկարգությունների ալիքը փոխանցվել է հարևան Ջալալ-Աբադի մարզ: Երկրի այդ շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալներով անկարգություններից ի վեր հանրապետության հարավում մահացել է 124 մարդ, վիրավորվել` ավելի քան 1.6 հազար մարդ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |