Բելառուսում Հայաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ալեքսանդր Լուկաշենկոյին15 հունիսի 2010 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին Բելառուսում Հայաստանի նորանշանակ դեսպան Արմեն Խաչատրյանն իր հավատարմագրերը հանձնեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորեց դեսպան Խաչատրյանին նշանակման և պարտականությունների ստանձնման կապակցությամբ ու մաղթեց բեղմնավոր աշխատանք` նշելով պատասխանատու և կարևոր առաքելության իրականացման ընթացքում Հայաստանի դեսպանին ամենայն աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամության մասին: Դեսպան Խաչատրյանն, իր հերթին, Բելառուսի նախագահին, կառավարությանն ու ժողովրդին փոխանցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ջերմագին ողջույններն ու լավագույն բարեմաղթանքները: Արարողությանը հաջորդած կարճատև զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման հեռանկարներին, բազմակողմ կառույցներում համագործակցությանը, հաղորդոմ է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |