Թուրքերենի զարգացման ռազմավարությունը որոշելու է նաև հայազգի թուրքագետը

PanARMENIAN.Net - Թուրքիայի Լեզվաբանական խորհուրդը (TDK) մտադիր է լեզվի հնգամյա ռազմավարության մշակման մեջ ներգրավել հայ գրող, թուրքագետ Սևան Նիշանյանին: Ինչպես գրում է Zaman թերթը, TDK ներկայիս նախագահ Շյուքրու Հալուք Աքալընը գտնում է, որ Նիշանյանի մասնագիտական հմտությունները կարող են օգտակար լինել ծրագրի մշակման գործում, և հայազգի թուրքագետին հրավիրելու են TDK բոլոր նիստերին:

Թերթը նշում է, որ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից հիմնված TDK առաջին գլխավոր քարտուղարը հայտնի հայազգի լեզվաբան Հակոբ Մարտայանն է եղել:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---