24 հունիսի 2010 - 16:20 AMT
Թուրքերենի զարգացման ռազմավարությունը որոշելու է նաև հայազգի թուրքագետը

Թուրքիայի Լեզվաբանական խորհուրդը (TDK) մտադիր է լեզվի հնգամյա ռազմավարության մշակման մեջ ներգրավել հայ գրող, թուրքագետ Սևան Նիշանյանին: Ինչպես գրում է Zaman թերթը, TDK ներկայիս նախագահ Շյուքրու Հալուք Աքալընը գտնում է, որ Նիշանյանի մասնագիտական հմտությունները կարող են օգտակար լինել ծրագրի մշակման գործում, և հայազգի թուրքագետին հրավիրելու են TDK բոլոր նիստերին:

Թերթը նշում է, որ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից հիմնված TDK առաջին գլխավոր քարտուղարը հայտնի հայազգի լեզվաբան Հակոբ Մարտայանն է եղել: