Ավստրիայի «Cercle diplomatique et economique international» եռամսյա հանդեսի վերջին համարում մի քանի էջ նվիրվել է Հայաստանին

PanARMENIAN.Net - Դիվանագետների, գործարարների, կառավարության անդամների համար նախատեսված Ավստրիայի «Cercle diplomatique et economique international» եռամսյա հանդեսի վերջին համարում մի քանի էջ նվիրվել է Հայաստանին և հայ ժողովրդին:

Հանդեսում տպագրվել են հարցազրույցներ Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի և Վիեննայում բնակվող աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանի հետ: Հանդեսում տեղ են գտել նաև նյութեր ավստրիահայ համայնքի, Վիեննայի Մխիթարյան միաբանության և լիբանանահայ Մազբանյան ընտանիքի մասին, որը վերջին տարիներին մեծ համբավ է ձեռք բերել Վիեննայի ոսկերչության ոլորտում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---