24 հունիսի 2010 - 21:35 AMT
Ավստրիայի «Cercle diplomatique et economique international» եռամսյա հանդեսի վերջին համարում մի քանի էջ նվիրվել է Հայաստանին

Դիվանագետների, գործարարների, կառավարության անդամների համար նախատեսված Ավստրիայի «Cercle diplomatique et economique international» եռամսյա հանդեսի վերջին համարում մի քանի էջ նվիրվել է Հայաստանին և հայ ժողովրդին:

Հանդեսում տպագրվել են հարցազրույցներ Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի և Վիեննայում բնակվող աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանի հետ: Հանդեսում տեղ են գտել նաև նյութեր ավստրիահայ համայնքի, Վիեննայի Մխիթարյան միաբանության և լիբանանահայ Մազբանյան ընտանիքի մասին, որը վերջին տարիներին մեծ համբավ է ձեռք բերել Վիեննայի ոսկերչության ոլորտում: