ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան. Միջազգային հանրության հետ Իրանի բանակցությունների դուռը դեռ բաց է

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան. Միջազգային հանրության հետ Իրանի բանակցությունների դուռը դեռ բաց է

PanARMENIAN.Net - Միջազգային հանրության հետ Իրանի բանակցությունների դուռը դեռ բաց է: Այս մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը: «ՄԱԿ-ի ԱԽ բանաձևն Իրանի վերաբերյալ միջազգային հանրության մտահոգությունն է արտահայտում Իրանի միջուկային ծրագրի հարցում ու կոչ է անում Իրանին կատարել ներկայացված պահանջները: Մեծ Բրիտանիան սատարում է Իրանի ու միջազգաին հանրության երկխոսությանը: Մենք հասկանում ենք Իրանի միջուկային ծրագրի խաղաղ օգտագործման իրավունքը, սակայն Իրանն էլ պետք է կատարի իր պարտավորությունները միջազգային հանրության հանդեպ և ինքը որոշի`ցանկանում է դառնալ այդ հանրության մի մասը, թե ոչ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---