ՀՀ ԼՂՀ Մշտական ներկայացուցիչն ընդունեց Կանադայի համայնքների պալատի Կանադա-Հայաստան պատգամավորական բարեկամության պատվիրակությանը 9 սեպտեմբերի 2010 - 21:36 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանն ընդունեց Կանադայի համայնքների պալատի Կանադա-Հայաստան պատգամավորական բարեկամության պատվիրակությանը` խմբի ղեկավար Հարոլդ Ալբրեխտի գլախավորությամբ: Ողջունելով հյուրերին` Մշտական ներկայացուցիչը կարևորեց խորհրդարանական դիվանագիտության դերը հակամարտությունների լուծման, միջպետական, ազգամիջյան հարաբերությունների զարգացման, փոխըմբռնման և վստահության մթնոլորտի հաստատման գործում: Զրույցի ընթացքում ԿառլենԱվետիսյանը ներկայացրեց հակամարտության նախապատմությունը, Մինսկի խմբի շրջանակներում ընթացող արցախյան խնդրի կարգավորման բանակցությունների ներկա փուլը և ԼՂՀ պաշտոնական մոտեցումները հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ` հյուրերի ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի ապակառուցողական, ռազմատենչ կեցվածքի վրա: Վերջում Կանադայի համայնքների պալատի անդամ Հարոլդ Ալբրեխտը հակիրճ ներկայացրեց իր գլխավորած պատգամավորական խմբի գործունեությունը հայ-կանադական կապերի ամրապնդման գործում, հաղորդում է ՀՀ ԼՂՀ Մշտական ներկայացուցչության մամլո ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |