20 սեպտեմբերի 2010 - 15:16 AMT
Մաեստրո Վլ. Սպիվակովը Երևանում հանդես կգա ԱՊՀ երիտասարդական նվագախմբի հետ

Սեպտեմբերի 24-ին Երևանում ելույթ կունենա ԱՊՀ սիմֆոնիկ նվագախումբը` Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ԱՊՀ մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո քարտուղար Ալեքսանդր Կալուգինը:

ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում կայանալիք համերգային ծրագրերում ներգրավված են Ջուզեպե Վերդիի, Նիկոլո Պագանինիի, Պյոտր Չայկովսկու, Քամիլ Սեն-Սանսի, Ժորժ Բիզեի և հյուրախաղերի ընթացքում հյուրընկալող երկրի ազգային կոմպոզիտորների ստեղծագործությունները: Այս տարի նվագախմբում հանդես կգա 94 երիտասարդ երաժիշտ` ԱՊՀ բոլոր երկրներից և Վրաստանից: Նվագախմբում որպես մենակատար ելույթ կունենան` չինացի ջութակահար Ֆեն Նինը և Բելառուսի Հանրապետության օպերայի և բալետի ազգային ակադեմիական մեծ թատրոնի մեցո-սոպրանո Օքսանա Վոլկովան:

Երևանում տեղի ունենալիք համերգային ծրագրում կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները: