20 նոյեմբերի 2010 - 14:41 AMT
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Մենք դերակատարություն չունենք ղարաբաղյան կարգավորման հարցում

ՆԱՏՕ-ն գտնում է, որ դերակատարություն չունի ղարաբաղյան կարգավորման հարցում: Այդ մասին Լիսաբոնում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆօգ Ռասմուսենը: «Չեմ կարծում, որ մենք կարող ենք ինչ-որ դեր ունենալ Ղարաբաղում»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ռասմուսենը հավելել է նաև, որ ՆԱՏՕ-ն կընդլայնի համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ, առաջին հերթին, թմրանյութերի շրջանառության դեմ պայքարում: «Մենք կարևորում ենք գործընկերությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ, առաջին հերթին Աֆղանստանի՝ թմրանյութերի սպառնալիքին դիմակայելու գործում»,-ասել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը, հաղորդում է Euronews-ը: