Սանկտ Պետերբուրգի համալսարանում հանդիսավոր պայմաններում բացվել է ակադեմիկոս Հովսեփ Օրբելու կիսանդրին20 նոյեմբերի 2010 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան, որտեղ մասնակցել է հայտնի արևելագետ, հասարակական գործիչ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելու կիսանդրու բացման պաշտոնական արարողությանը: Բացմանը ներկա էր Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Լևոն Բայբուրդյանը: Իր այցելությունը համալսարան և մասնակցությունը կիսանդրու բացմանը վարչապետը փաստարկել է երեք գործոններով: Առաջինը՝ դա հայ ժողովրդի վերաբ երմունքն է Օրբելի ընտանիքին, որը տվել է ականավոր գիտնականների, որոնք շատ բան են արել նաև հայկական գիտության զարգացման համար: Երկրորդը՝ 21-րդ դարում պետք է առանձնահատուկ վերաբերմունք լինի գիտության և գիտնականների հանդեպ: Երրորդը՝ եթե հարգալից վերաբերմունք լինի այն մարդկանց հանդեպ, որոնք նման արժեքների կրող են, դա կնպաստի գիտելիքի վրա հիմնված նոր հանրության կազմավորմանը: «Համալսարանի բակում հատուկ մթնոլորտ է տիրում, ինձ թվում է, որ Օրբելիի կիսանդրին այստեղ պակասում էր: Պիոտրովսկին շատ ճիշտ ասաց, որ Օրբելին սևեռուն հայացք ուներ, ինձ թվում է, որ քանդակագործին հաջողվել է փոխանցել դա»,-ասել է Տիգրան Սարգսյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |