ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ դեսպանին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Ինչպես հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, շնորհավորելով Ի.Կուխտային դեսպանի բարձր պաշտոն ստանձնելու կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարության ընթացքում Հայաստանի և Ուկրաինայի միջև նոր թափ կստանա անվտանգության հարցերի շուրջ ռազմաքաղաքական երկխոսությունը, ինչպես նաև կշարունակվի զարգանալ երկկողմ ռազմական համագործակցությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---