30 նոյեմբերի 2010 - 17:25 AMT
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ դեսպանին

Նոյեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Ինչպես հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, շնորհավորելով Ի.Կուխտային դեսպանի բարձր պաշտոն ստանձնելու կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարության ընթացքում Հայաստանի և Ուկրաինայի միջև նոր թափ կստանա անվտանգության հարցերի շուրջ ռազմաքաղաքական երկխոսությունը, ինչպես նաև կշարունակվի զարգանալ երկկողմ ռազմական համագործակցությունը: