Երևանում բողոքի ցույց է տեղի ունեցել Սալոնիկում երիտթուրքերին հուշարձանի կանգնեցման դեմ![]() ![]() PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին շուրջ 150 երիտասարդներ Երևանում բողոքի ցույց էին կազմակերպել Երևանում Հունաստանի դեսպանատան առջև՝ հանդես գալով Սալոնիկում երիտթուրքերին հուշարձանի կանգնեցման դեմ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել ակցիայի կազմակերպիչները: Հայաստանի ազգային ուսանողական ասոցիացիայի և «Հանուն Հայաստանի» երիտասարդական շարժման ներկայացուցիչներն իրենց պահանջները շարադրել էին նամակում, որտեղ ասվում է, որ «իրենց պահանջներն ունեն բարոյական և պատմական հիմքեր: Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրում չի կարող լինել սեփական և բարեկամ ժողովրդի դառը անցյան անարգող քաղաքապետ»: Նամակը հանձնվել է դեսպանատան ներկայացուցչին, որը խոստացել է նամակը փոխանցել Հունաստանի ԱԳՆ: Սալոնիկի նոր քաղաքապետ Իոանիս Բուտարիսը հայտարարել է, թե մտադիր է երիտթուրքերին հուշարձան կանգնեցնել հրապարակներից մեկում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |