Դեկտեմբերի 8-ին շուրջ 150 երիտասարդներ Երևանում բողոքի ցույց էին կազմակերպել Երևանում Հունաստանի դեսպանատան առջև՝ հանդես գալով Սալոնիկում երիտթուրքերին հուշարձանի կանգնեցման դեմ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել ակցիայի կազմակերպիչները:
Հայաստանի ազգային ուսանողական ասոցիացիայի և «Հանուն Հայաստանի» երիտասարդական շարժման ներկայացուցիչներն իրենց պահանջները շարադրել էին նամակում, որտեղ ասվում է, որ «իրենց պահանջներն ունեն բարոյական և պատմական հիմքեր: Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրում չի կարող լինել սեփական և բարեկամ ժողովրդի դառը անցյան անարգող քաղաքապետ»: Նամակը հանձնվել է դեսպանատան ներկայացուցչին, որը խոստացել է նամակը փոխանցել Հունաստանի ԱԳՆ:
Սալոնիկի նոր քաղաքապետ Իոանիս Բուտարիսը հայտարարել է, թե մտադիր է երիտթուրքերին հուշարձան կանգնեցնել հրապարակներից մեկում: