Ալեքսանդր Ռար. Թուրքիան տարանցիկ պետությունից գազ վաճառող երկիր դառնալու շանս ունի

Ալեքսանդր Ռար. Թուրքիան տարանցիկ պետությունից գազ վաճառող երկիր դառնալու շանս ունի

PanARMENIAN.Net - Թուրքիան տնտեսական տեսակետից շատ շահագրգռված է գազ գնել Իրանից, Իրաքից ու մերձկասպյան պետություններից: Թուրքիան ցանկանում է դառնալ դեպի Եվրոպա ռուսական ու Կենտրոնական Ասիայի գազի գլխավոր առաքողը և այդ համատեքստում նա է գլխավոր հաղթողը Nabucco-ի և «Հարավային հոսքի» միջև պայքարում: Այդ մասին հայտարարել է գերմանացի քաղաքագետ, էներգետիկ քաղաքականության գծով փորձագետ Ալեքսանդր Ռարը: Ըստ նրա, Թուրքիան միակ երկիրն է, առանց որի ոչ մի գազատար Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա չես կառուցի: Անկարան չի ցանկանում մնալ ուղղակի գազի տարանցման երկիր, ինչպես այսօր: Օգտագործելով իր հրաշալի աշխարհաքաղաքական դիրքը՝ նա կխաղարկի այդ խաղաքարտը և գազ կգնի ու կվաճառի:

Ռարը գտնում է, որ Թուրքիան տարանցիկ պետությունից գազ վաճառող երկիր դառնալու շանս ունի, ինչը կուժեղացնի երկրի դերը որպես կամուրջ Ասիայի ու Եվրոպայի միջև, գտնում է փորձագետը: «Սակայն, ժամանակը ցույց կտա, թե որքանով Արևմուտքը թույլ կտա, որ Թուրքիան նման կարգավիճակ ստանա»,-ասել է նա, գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---