8 հունվարի 2011 - 12:33 AMT
Նոր տարում արդեն արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար

2011 թ. հունվարի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար: Ինչպես հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը, պատահարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 82-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: