2011 թվականին Հայաստանի բնակիչները կկարողանան ներկայացումների և համերգների տոմսեր պատվիրել Ինտերնետով27 հունվարի 2011 - 16:20 AMT PanARMENIAN.Net - «Մեր երկրի մշակութային ժառանգության հանրահռչակման ապահովման նպատակով աշխատանքներ կանցկացվեն ժամանակակից տեխնիկական սարքավորումների օգտագործմամբ թանգարանների ցուցանմուշների ցուցադրությունների ընդլայնման ուղղությամբ: Կկազմակերպվեն նաև Հայաստանի Մշակույթի նախարարության թանգարանների էլեկտրոնային ցուցադրություններ»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրա խոսքով` այսօր սրահների պակասի պատճառով երկրի թանգարանները ստիպված են հասարակայնությանը ներկայացնել իր ցուցանմուշների ընդամենը 2.57%-ը, իսկ ժամանակավոր ցուցահանդեսները չեն փրկում իրադրությունը: «Բացի դրանից, մշակույթի ոլորտում սպասարկման բարելավման նպատակով, մասնավորապես համերգա-թատերական և թանգարանային կազմակերպություններում տոմսերի վաճառքի էլեկտրոնային միասնական համակարգ կներդրվի` ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ»,- ասել է Պողոսյանը: Նա նշել է, որ այդ ծրագրի հիմնական նպատակը կայանում է նրանում, որպեսզի տոմսերի վաճառքն ավելի հասանելի դառնա սպառողների համար` ինչպես ժամանակի խնայման, այնպես էլ հասանելիության առումով: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |