Բակո Սահակյանի մոտ փետրվարի 1-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

Բակո Սահակյանի մոտ փետրվարի 1-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 1-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Արցախի պետական համալսարանի հանրակացարանի կենցաղային պայմանների բարելավման հիմնախնդրին:

Իրավիճակը բնութագրող զեկույցով հանդես է եկել բուհի ռեկտոր Ստեփան Դադայանը:

Երկրի ղեկավարը նշել է, որ ժամանակակից պայմաններին համապատասխան հանրակացարանի առկայությունը հանդիսանում է ուսման գործընթացի կարևորագույն բաղադրամասերից մեկը:

Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` մայր բուհի հանրակացարանի պայմանների բարելավման նպատակով համակողմանի ծրագրեր մշակելու ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---