DCRI. Թունիսում Բեն Ալիի ռեժիմի տապալումը և Եգիպտոսի ցույցերը նպաստեցին եվրոպացի մահմեդականների արմատականացմանը 7 փետրվարի 2011 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ներքին հետախուզական վարչության (DCRI) տվյալների համաձայն, եվրոպական երկրների շուրջ 100 քաղաքացիներ, այդ թվում` 14 ֆրանսիացիներ, Մերձավոր Արևելքում ջիհադականների մարտական ճամբարներում անցել են մարզումներ և պատրաստ են մայրցամաքում ահաբեկչական գործունեություն ծավալել: Այդ մասին հաղորդել է «Ֆիգարո» թերթը, որի խմբագրությունն ունի DCRI հաշվետվությունը: «Մահրիբի դեպքերն արմատականացնում են եվրոպացի մահմեդականներին: Ահաբեկչության վտանգը մեծ է ավելի քան երբեք», գրում են հաշվետվության հեղինակները: Ֆրանսիայի և Եվրոպայի այլ երկրների քաղաքացիների շարքում մուջահեդների ներգրավումը երբեք չի հասել նման ծավալների, ինչպես այս օրերին, գրում է «Ֆիգարո» թերթը: «Գրոհայիններից շատերը պատերազմի փորձ և կարգավիճակ ունեն, որը թույլ է տալիս նրանց իրենց շուրջ խմբեր ստեղծել, որոնք կազմված են վերջերս ներգրավված գրոհայիններից»,- ասվում է հաշվետվությունում: «Այդ մարդիկ ապրել են Եվրոպայում և ատելություն են տածում այն երկրի նկատմամբ, որն իրենց ընդունել է: Այդ եվրոպացիները կարող են ահաբեկչություն իրականացնել, որոնք ահաբեկչության գծով եվրոպացի փարձագետներն «անդառնալի» են համարում»: Ֆրանսիայի ներքին անվտանգության ծառայությունը նշում է, որ Թունիսում Բեն Ալիի ռեժիմի տապալումը և Եգիպտոսի ցույցերը հանգեցրել են եվրոպացի մահմեդականների արմատականացմանը, հաղորդում է ZMAN.com-ը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |