«Աէրոֆլոտ Օփեն» մրցաշարում Սերգեյ Մովսիսյանը հաղթեց Դմիտրի ԲոչարոյինPanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին կայացավ «Աէրոֆլոտ Օփեն» առաջնության երկրորդ տուրը: A մրցաշարին 4 հայ գրոսմայստեր է մասնակցում: Տիգրան Պետրոսյանը, որը սև ֆիգուրներով էր խաղում, արդեն 25-րդ քայլին ոչ ոքի ավարտեց պարտիան Միխայիլ Կոբալի հետ (Ռուսաստան): Ոչ ոքի գրանցվեց նաև Գրիգոր Սևակ Մխիթարյան (Բրազիլիա) – Իգոր Լիսի (Ռուսաստան) պարտիայում: Շախմատիստներն ավարտեցին հանդիպումն արդեն 28-րդ քայլին: Ավետիք Գրիգորյանը սպիտակ ֆիգուրներով էր խաղում, սակայն նույնպես կիսեց միավորը Էմիլ Սուտովսկիի (Իսրայել) հետ: Հայ շախմատիստներից միակ հաղթանակը տարավ Սերգեյ Մովսիսյանը: Նա սև ֆիգուրներով 44-րդ քայլին պարտության մատնեց ռուս Դմիտրի Բոչարոյին: Առաջնության մնացած պարտիաները շարունակվում են: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |