
Փետրվարի 9-ին կայացավ «Աէրոֆլոտ Օփեն» առաջնության երկրորդ տուրը: A մրցաշարին 4 հայ գրոսմայստեր է մասնակցում:
Տիգրան Պետրոսյանը, որը սև ֆիգուրներով էր խաղում, արդեն 25-րդ քայլին ոչ ոքի ավարտեց պարտիան Միխայիլ Կոբալի հետ (Ռուսաստան): Ոչ ոքի գրանցվեց նաև Գրիգոր Սևակ Մխիթարյան (Բրազիլիա) – Իգոր Լիսի (Ռուսաստան) պարտիայում: Շախմատիստներն ավարտեցին հանդիպումն արդեն 28-րդ քայլին:
Ավետիք Գրիգորյանը սպիտակ ֆիգուրներով էր խաղում, սակայն նույնպես կիսեց միավորը Էմիլ Սուտովսկիի (Իսրայել) հետ:
Հայ շախմատիստներից միակ հաղթանակը տարավ Սերգեյ Մովսիսյանը: Նա սև ֆիգուրներով 44-րդ քայլին պարտության մատնեց ռուս Դմիտրի Բոչարոյին:
Առաջնության մնացած պարտիաները շարունակվում են: