Առանց Ջավախքի այցելության Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի այցը Վրաստան իմաստ չունի

Առանց Ջավախքի այցելության Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի այցը Վրաստան իմաստ չունի

PanARMENIAN.Net - Առանց Ջավախք այցելելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Եկրորդի այցը Վրաստան իմաստ չունի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ջավախք» Հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ, «Ա-ինֆո» գործակալության ղեկավար Արտակ Գաբրիելյանը: Նրա խոսքերով, Գարեգին Բ-ն պարտավոր է այցելել Ախալցխայի սուրբ Նշան եկեղեցի, որը վրացականացման սպառնալիքի տակ է: «Ջավախքի հասարակական կազմակերպություններն արդեն ներկայացրել են այդ հարցերը կաթողիկոսին, և հավանաբար, հենց այդ հարցերն են դարձել Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը հետաձգելու պատճառները»: Մենք նաև պահանջում ենք, որպեսզի ՀԱԵ-ն Վրաստանում իրավական կարգավիճակ ստան»,- ասել է Գաբրիելյանը:

Իր հերթին, «Լեռնաշխարհ» կազմակերպության ղեկավար Վալերի Արաբյանը նշել է, որ Ջավախքում անհրաժեշտ է ստեղծել ՀԱԵ առանձին թեմ: «Խրիմյան Հայրիկի ժամանակներից ոչ մի հայ կաթողիկոս չի այցելել Ջավախք»,- ասել է նա:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---