Իսկանդարյան. G8 գագաթաժողովից հետո ԼՂ մասին փաստաթուղթը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական հայտարարությունն է![]() 26 մայիսի 2011 - 14:36 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարությունը Դովիլում G8 գագաթաժողովում կարող է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու կոչ պարունակել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Նման հայտարարությունները սովորաբար արվում են նախագահների յուրաքանչյուր հանդիպումից հետո: Դրանք գործիքային բնույթ ունեն բանակցային գործընթացի օժանդակման համար»,- ընդգծել է Իսկանդարյանը: G8 գագաթաժողովն ընթանում է մայիսի 26-27-ը ֆրանսիական Դովիլ քաղաքում: Ինչպես հաղորդել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, գագաթաժողովում նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Նիկոլյա Սարկոզին ու Բարաք Օբաման Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն կընդունեն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |