Վենետիկի 54-րդ բիենալեին Հայաստանը ներկայանալու է երեք արվեստագետներով

Վենետիկի 54-րդ բիենալեին Հայաստանը ներկայանալու է երեք արվեստագետներով

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին մեկնարկում է Վենետիկի 54-րդ բիենալեն: Այն անց է կացվում երկու տարին մեկ: Վենետիկի ժամանակակից արվեստի բիենալեին այս տարի Հայաստանը մասնակցելու է «Արվեստի և մշակույթի ուսումնասիրությունների լաբորատորիան» ՀԿ-ի և պետական մարմինների համատեղ ուժերով: Բիենալեին այս տարի Հայաստանից մասնակցելու են երեք արվեստագետներ` Հարություն Գալենցը, ով ներկայանալու է «Սևայգի (Ղարաբաղ)-մենթալ քարտեզագրում» 9 գունավոր լիտոգրաֆիկ աշխատանքներով, Կարեն Հակոբյանը և Հարություն Սիմոնյանը «Ինչպես գաղութացնել մի ազգ 19 քայլից» համատեղ նախագծով: Ինչպես նշեց «Արվեստի եւ մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիա» հասարակական կազմակերպության նախագահ, արվեստի քննադատ Սուսաննա Գյուլամիրյանը, Հայաստանի տաղավարը կբացվի հունիսի 3-ին:

Բիենալեի շրջանակներում հունիսի 1-5-ը Հայաստանը Վենետիկում ներկայացնելու է արվեստի տարբեր նախագծեր և նախաձեռնություններ, ինչպես նաև զանազան քննարկումներ, որոնց կմասնակցեն փիլիսոփաներ, համադրողներ, քննադատներ և այլն: Այն իրականացվում է «Ատլանտիս» ծրագրի շրջանակներում, որտեղ Հայաստանը առաջ է քաշել «երևակայված աշխարհագրության» գաղափարը:

3  30.05.11 - «Արվեստի եւ մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիայի» նախագահ, արվեստի քննադատ Սուսաննա Գյուլամիրյանւ մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---