Հունիսի 11-ին Երևանում կկայանա Էդուարդ Համբարձումյանի «Ժամանակի բեկում» երկրորդ գրքի շնորհանդեսը10 հունիսի 2011 - 22:03 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին` ժամը 15:00-ին, «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում կկայանա Մարդու վերարտադրության կենտրոնի տնօրեն, Բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանի «Ժամանակի բեկում» երկրորդ գրքի շնորհանդեսը: Գրքում տեղ են գտել ավելի քան 200 նոր աֆորիզմներ ու ծաղրանկարներ` ամուսնական կյանքի, բժշկագիտության ու մարդկային հարաբերությունների մասին: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ Առողջապահության, Կրթության և գիտության, Մշակույթի նախարարները, բժշկության, արվեստի ու թատերական աշխարհի ներկայացուցիչներ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |