Հունիսի 11-ին` ժամը 15:00-ին, «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում կկայանա Մարդու վերարտադրության կենտրոնի տնօրեն, Բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանի «Ժամանակի բեկում» երկրորդ գրքի շնորհանդեսը: Գրքում տեղ են գտել ավելի քան 200 նոր աֆորիզմներ ու ծաղրանկարներ` ամուսնական կյանքի, բժշկագիտության ու մարդկային հարաբերությունների մասին:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ Առողջապահության, Կրթության և գիտության, Մշակույթի նախարարները, բժշկության, արվեստի ու թատերական աշխարհի ներկայացուցիչներ: