ՆԱՏՕ-ի անդամ երկրները բարձր են գնահատել Աֆղանստանում Հայաստանի զորախմբի եռապատկումը

ՆԱՏՕ-ի անդամ երկրները բարձր են գնահատել Աֆղանստանում Հայաստանի զորախմբի եռապատկումը

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 17-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է «28+Հայաստան» ձևաչափով ՆԱՏՕ-ի քաղաքական և գործընկերության կոմիտեի նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ պլանավորման և վերանայման գործընթացի գնահատման 2011թ. զեկույցը, ինչպես նաև ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի նորացված նախագծում ՀՀ պաշտպանության ոլորտին առնչվող նպատակները և ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները: ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրները ողջունել են Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման ավարտը և պատրաստակամություն հայտնել աջակցելու վերանայման արդյունքում ձևավորված պաշտպանական բարեփոխումների ուղենիշների իրականացմանը:

ՆԱՏՕ-ի անդամ երկրները բարձր են գնահատել նաև Աֆղանստանում ՀՀ զորախմբի եռապատկումը, Կոսովոյում խաղաղապահ առաքելության շարունակումը և ՀՀ-ՆԱՏՕ պլանավորման և վերանայման գործընթացի գործընկերության նպատակների իրականացման գործում գրանցված առաջընթացը: Նիստի ավարտին ՀՀ պատվիրակությունն իր գոհունակությունն է հայտնել նիստի արդյունքների վերաբերյալ և մասնակից երկրներին շնորհակալություն հայտնել ՀՀ անվտանգության ապահովման և պաշտպանության ոլորտների զարգացման ջանքերին աջակցելու պատրաստակամության համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---