Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել բուժօգնության ոլորտի մի խումբ աշխատողների ու վետերանների

Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել բուժօգնության ոլորտի մի խումբ աշխատողների ու վետերանների

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայրաքաղաք Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մասնակցել է Բուժաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Նախագահը պետական պարգևներ է հանձնել ոլորտի մի խումբ աշխատողների ու վետերանների և հանդես եկել ելույթով:

Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, իր խոսքում նախագահը կարևորել է բուժաշխատողների ավանդը Արցախի ժողովրդի առողջության պահպանման և բնակչության բուժօգնության ապահովման գործում:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ առողջ հասարակություն ունենալը պետության առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկն է, և այս ուղղությամբ արվում է հնարավորը քաղաքացիներին որակյալ բուժսպասարկում մատուցելու, հանրապետությունում նոր և ժամանակակից տեխնիկայով հագեցած հիվանդանոցներ և բժշկական հաստատություններ կառուցելու նպատակով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---