Տիգրան Սարգսյանը դիպլոմներ հանձնեց տնտեսագիտության ֆակուլտետի շուրջ 80 շրջանավարտների![]() ![]() PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան, որտեղ ավարտական դիպլոմներ է հանձնել տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի շուրջ 80 շրջանավարտների: Կառավարության ղեկավարը շնորհավորել է շրջանավարտներին բուհն ավարտելու կապակցությամբ և նշել, որ համալսարանի մասին պատկերացումները առաջին հերթին շրջանավարտներն են ձևավորում: Դիպլոմների հանձման արարողությանը նախորդել է վարչապետի դասախոսությունը «Գլոբալ տնտեսության և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումները» թեմայով: «Հաճույքով եմ կատարում այս պատվաբեր առաքելությունը՝ մայր բուհում հանդես գալով դասախոսությամբ։ Այս փոխադարձ կապը թույլ է տալիս հասկանալ, թե մեր ուսանողներն ինչպես են ընկալում աշխարհում ընթացող տնտեսական զարգացումները»,-ներածական խոսքում նշել է Տիգրան Սարգսյանը: Այնուհետև կառավարության ղեկավարը պատասխանել է ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերվել են Հայաստանի տնտեսությանը, կրթության հիմնախնդիրներին և այլն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |