Վազգեն Բադալյան. Դարչինյանը շատ աշխատասեր է ու ամեն ինչ անում է գոտին պաշտպանելու համար 4 օգոստոսի 2011 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Արդեն մեկ շաբաթ է ինչ Ծաղկաձորի մարզաբազայում Վիկ Դարչինյանը մենամարտի է պատրաստվում Պաուլյուս Ամբունդայի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանը: «Մարզումներն անցնում են արդյունավետ, դրան է նպաստում նաև բարենպաստ կլիման: Բռնցքամարտիկների տրմադրությունը լավ է: Հավաքի առաջին փուլում մենք աշխատում ենք ֆիզիկական պատրաստվածության վրա, երկրորդ փուլում կաշխատենք տեխնիկատակտիկական վարժությունների վրա: Վիկը խնդիրներ ունի քաշի հետ, մենամարտից 2 շաբաթ առաջ ու կհասնի օպտիմալ քաշի»,-ասել է նա: Մարզիչը նշել է, որ Դարչինյանն Ավստրալիայում ևս մարզվել է, ուստի, անկում չի ունեցել և շարունակում է մարզվել նույն եռանդով: Օգոստոսի 4-ին Դարչինյանը սպարինգ է անցկացրել բռնցքամարտիկներ Ազատ Հովհաննիսյանի ու Գաբլիել Տոլմաջյանի հետ, որոնք սեպտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մենամարտեր են անցկացնելու: «Սա մարզիկների երրորդ սպարինգն էր: Այս տղաները լավ ֆիզիկական տվյալներ ունեն, նրանք հանդես են գալիս առավել ծանր քաշային կարգում, քան Վիկը և հարմար են համատեղ մարզումների համար: Վիկը շատ ուժեղ հարված ունի և միշտ սպարինգներ է անցկացնում ավելի ծանր քաշ ունեցող մարզիկների հետ: Սպարինգները կշարունակվեն մինչև նախավերջին շաբաթը: Վերջին շաբաթվա ընթացքում մենք կաշխատենք տեխնիկայի վրա»,-խոստովանել է Բադալյանը: Ըստ մարզչի, Դարչինյանը շատ աշխատասեր է, շատ եռանդով է մարզվում և ամեն ինչ անում է, իր գոտին հաջողությամբ պաշտպանելու համար, քանի որ գիտի, որ հակառակորդն ուժեղ է ու նախընտրում է ագրեսիվ ոճը: Հայ երկրպագուների համար Դարչինյան-Ամբունդա մենամարտը կարևոր է նրանով, որ անցնելու է Երևանում և վերջապես նրանք կկարողանան ներկա գտնվել պրոֆեսիոնալ մենամարտին: Բադալյանը նշել է, որ հայաստանցի երկրպագուների համար, որոնք միշտ սատարում են Վիկին, այդ մենամարտը իսկական նվեր կլինի: «Այդ հանդիպումը դրական կազդի Հայաստանում բռնցքամարտի զարգացման վրա, շատ երեխաներ կհետաքրքրվեն այդ մարզաձևով ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ մակարդակով: Ես վստահ եմ, որ մենամարտին ներկա կգտնվեն տարբեր մարզերից ժամանած երկրպագուներ և հիանալի մենամարտեր կտեսնենք»,-վերջում ասել է Վիկ Դարչինյանի մարզիչը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |